14:32 | 05.02.19 | Նորություններ | 10079
Beeline-ը նոր ակցիա է իրականացնում «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների համար եւ հայտարարում է նշված փաթեթների պայմանների բարելավման մասին։
2019թ. փետրվարի 1-ից սկսած «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար գործում է ակցիա, որի շրջանակում փաթեթի ժամկետի ավարտին չսպառված ինտերնետի ծավալը չի «զրոյացվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդը պետք է միայն ժամանակին երկարաձգի փաթեթի գործողության ժամկետը։ Ակցիան հասանելի է «Սմարթ» փաթեթների նոր եւ գործող բաժանորդներին եւ գործում է մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 31-ը։
Բացի այդ, փետրվարի 1-ից սկսած «Սմարթ 5500» եւ «Սմարթ 7500» փաթեթների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները ամսական ստանալու են համապատասխանաբար 10 եւ 15 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 7 եւ 12 ԳԲ փոխարեն։
«Այսօր շարժական ինտերնետը պարզապես հաղորդակցման միջոց չէ, դա նաեւ որակյալ մեդիա նյութեր են, բարձր որակի վիդեո ու երաժշտություն եւ այլն։ Մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան այդ ամենն իրենց թույլ տալ, ընդ որում նույն գումարի դիմաց։ Համոզված եմ, որ նոր առաջարկը մեր «Սմարթ» սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ կդարձնի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Չօգտագործված ինտերնետի, րոպեների եւ հաղորդագրությունների հաջորդ ամսվան փոխանցումը «Սմարթ» հետվճարային փաթեթների համար գործում է 2016թ․ ապրիլից։ Չօգտագործված ինտերնետի հաջորդ ամսվան փոխանցման ակցիան չի գործում «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթների բաժանորդների համար Երեւանում եւ «Սմարթ 990»՝ մարզերում։