11:14 | 18.01.19 | Նորություններ | 2648
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ընդունում է հայտեր ստարտափներից՝ գարնանային ինկուբացիոն ծրագրին մասնակցության համար:
Գրանցման հայտը հասանելի է այստեղ:
EPIC-ը ձեռնարկատիրական կրթության, համագործակցության եւ ստարտափ գաղափարների զարգացմանն աջակցող հարթակ է: Այն ՀԱՀ ուսանողների համար ստեղծում է էկոհամակարգ, որն առաջարկում է նորարարական աշխատանքային տարածքներ, տեխնիկա եւ այլ հարմարություններ, ծրագրեր եւ միջոցառումներ, ինչպես նաեւ կապ մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների հետ: