11:03 | 17.01.19 | Նորություններ | 9903

Yandex.Taxi-ն Հայաստանում գործարկել է «Մուլտիպատվեր» գործառույթը

Yandex.Taxi-ն Հայաստանում գործարկել է նոր «Մուլտիպատվեր» գործառույթը, որը թույլ է տալիս միաժամանակ կատարել մինչեւ 3 պատվեր բջջային հավելվածում:

Բոլոր պատվերների համար հնարավոր է վճարել այն օգտահաշվից, որից կատարվել է պատվերը՝ ընտրելով բանկային քարտով վճարելու տարբերակը: Եթե ուղեւորը վճարում է ինքնուրույն, պետք է ընտրել կանխիկ վճարման տարբերակը:

Հավելվածում կարող եք հետեւել բոլոր երեք ուղեւորությունների ընթացքին: Էկրանի ներքեւի հատվածում հայտնվում են փոքր պատուհաններ, որտեղ կարող եք տեսնել տեղեկատվություն ուղեւորությունների մասին: Եթե ուղեւորությունը դեռ չի սկսվել, այնտեղ կերեւա մեքենայի համարը եւ երբ այն կմոտենա: Եթե օգտատերը արդեն ճանապարհին է՝ կտեսնեք վերջնական հասցեն եւ տեղեկատվություն այն մասին, թե ինչքան է մնացել երթեւեկել: Ուղեւորության ավարտից հետո հավելվածը ցույց կտա դրա արժեքը:

Հավելվածում նաեւ երեւում է, թե երբ է սկսվել եւ ավարտվել յուրաքանչյուր պատվերը:

Միաժամանակ մի քանի մեքենա պատվիրել կարող են այն օգտատերերը, որոնք արդեն մի քանի ուղևորություն են իրականացրել Yandex.Taxi-ի հետ: