14:36 | 16.01.19 | Նորություններ | 2538

Armenia Startup Academy-ի դեմո օրը՝ հունվարի 19-ին

Հունվարի 19-ին՝ 18:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի ստարտափների դեմո օրը:

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:

Ծրագրում ներգրաված է եղել 52 ստարտափ եւ 121 ձեռներեց, որոնք մասնակցել են շուրջ 400 հանդիպումների, 100-ից ավելի վորքշոփերի, ունկնդրել Հայաստանից եւ արտերկրից մենթորների խորհուրդներ:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: