Instagram-ը մեկնարկել է iOS սարքերի համար նոր գործառույթի թեստավորումը, որը թույլ կտա մի քանի օգտահաշիվներով մեկ գրառում հրապարակել:
TechCrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը դուր կգա հատկապես նրանց, որոնք սոցցանցերն օգտագործում են գովազդային նպատակներով:
«Մենք գործարկում ենք այս հնարավորությունը, որպեսզի մեր ծառայությունն առավել հարմար դարձնենք այն օգտատերերի համար, որոնք գրառումներ են տեղադրում մի քանի օգտահաշիվներով»,- նշել է Instagram-ի ներկայացուցիչը:
Դեռեւս հայտնի չէ, թե նորույթը երբ հասանելի կդառնա Android սարքերի համար: