11:01 | 24.12.18 | Նորություններ | 2177

    Բուհերն ու հետազոտական ինստիտուտները կարող են մրցել $7500 դրամական պարգեւի համար

    ՀՀ-ում գործող համալսարաններին եւ հետազոտական ինստիտուտները կարող են մասնակցել Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը (Faculty Research Award), որի արդյունքում գիտահետազոտական 7 թիմ կստանա դրամական պարգեւ՝ $7500 չափով:

    Մրցույթը նախաձեռնել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ:

    Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության նպատակը համալսարաններում եւ հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին աջակցելն է։

    Մասնակցության դիմում-հայտը եւ ինքնակենսագրականները հարկավոր է ներկայացնել՝ լրացնելով հետեւյալ առցանց հայտադիմումը (անգլերեն լեզվով), ինչպես նաեւ ուղարկել փաթեթը Info@eif.am էլեկտրոնային հասցեին։

    Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է (ներառյալ):

    Կարող են դիմել 2-5 անդամից կազմված հետազոտական թիմերը, որոնք իրականացնում են արդի հետազոտական ու գիտական նախագծեր եւ ցանկանում են հետազոտական նախագծերի զարգացման համար ստանալ ֆինանսական աջակցություն հետեւյալ ոլորտներում՝

    • Կիրառական մաթեմատիկա,
    • Կիրառական ֆիզիկա,
    • Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
    • Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում

     Սիմուլացիա եւ մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
     Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
     Վերլուծական քիմիա,
     Կենսաբժշկություն, թունաբանություն
     Նյութագիտություն
     Աերոզոլային գիտություն
     Առարկաների ինտերնետ (IoT).

    Ընտրությունը կատարվելու է տեղական եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության եւ կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների եւ տեսական մասի համադրման մակարդակի, ինչպես նաեւ միջազգային հրապարակումների եւ հղումների առկայության: