16:26 | 21.12.18 | Նորություններ | 16008
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվել է «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:
Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի շրջանակում 9 դեսպանատների ներկայացուցիչների օգնությամբ մասնակիցները պատրաստել են տարբեր երկրների Սուրբ Ծննդյան ավանդական զարդեր եւ դրանցով զարդարել Աշխարհի տոնածառը՝ այդպիսով ծանոթանալով տարբեր մշակույթներում առկա Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ծրագիրը տեղի է ունեցել ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:
«Այս տարվա ծրագրին ներգրավված են տարբեր երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցիչների հետ համագործակցությունը խթանելու է երեխաների՝ տարբեր մշակույթների հետ շփման փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար, ինչպես նաեւ մասնակից երկրների դեսպանատներին»,- նշել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Մենք միշտ ուրախ ենք աջակցել մեր գործընկեր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառման անցկացմանը՝ մեր երեխաներին ամանորյա հրաշք պարգեւելու համար։ Հատկապես ուրախալի է, որ տոնի ընթացքում մեր փոքրիկները նաեւ ծանոթանում են համաշխարհային մշակույթի հետ եւ նոր գիտելիքներ են ձեռք բերում։ Սա կիրթ եւ զարգացած սերունդ ունենալու կարեւոր նախադրյալ է»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: