14:18 | 20.12.18 | Նորություններ | 5427
Դեկտեմբերի 19-ին Climate Change Tech աքսելերացիոն ծրագրի շրջանակում կայացել է «Տեխնոլոգիան հանուն ազդեցության.փոփոխություն հանուն կայուն զարգացման նպատակների» միջոցառումը:
Այն կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim աքսելերատորը, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ (ISTC) Եվրոպայի կլիմայական նորարարության նախաձեռնության՝ Climate-KIC-ի հետ համատեղ:
Միջոցառման նպատակն էր միավորել այն մարդկանց, որոնք ցանկանում են տեխնոլոգիաների օգնությամբ լուծել Կայուն զարգացման նպատակներին հասնելու մարտահրավերները:
Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Միջազգային բիզնեսի զարգացման եւ գործընկերության ղեկավար Նեյլ Ուալմսլեն:
Եվրոպայի կլիմայական նախաձեռնության` Climate-KIC-ի փորձագետների մասնակցությամբ կայացել է պանելային քննարկում: Միջոցառմանը մասնակցող միջազգային փորձագետներն էին ՄառԼա Բուրգեները, Հիլ Մարիա Կամպոս Ալաբաուն, Պատրիկ Բոթերմաննը:
Միջոցառման ավարտին իրենց պրեզենտացիաներն են ներկայացրել Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատորի շրջանավարտ ստարտափները, որոնք միջոցառմանը նախորդող երկօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումների ընթացքում աշխատել էին փորձագետների հետ, կատարելագործել իրենց լուծումները եւ մշակել բիզնես մոդելը:
Այցի ընթացքում Climate-KIC-ի փորձագետները նաեւ մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության «ՆերՈւժ» սփյուռքի երիտասարդների ստարտափ ծրագրին: