15:04 | 19.12.18 | Նորություններ | 2658

«Հիբրիդ Սոլյուշնս»-ը ներկայացրել է MTV Networks Europe-ի մի շարք հեռուստաալիքներ

Այսօր Երեւանում «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գրասենյակում կայացել է MTV Networks Europe ընկերության Paramount Comedy, Paramount Channel, MTV, MTV Live, VH1 European, MTV Hits, MTV Dance, MTV Rocks, VH1 Classic, Nick Jr., Nickelodeon եւ Spike հեռուստաալիքների նկարագիր-շնորհանդեսը:

Շնորհանդեսն անցկացվել է MTV Networks ընկերության վաճառքի մենեջեր՝ Օլգա Սոլովյովայի կողմից:

MTV ընկերությունը հնարավորություն է տալիս՝

- Շուրջօրյա դիտել ֆիլմեր Paramount Pictures կինոստուդիայի գրադարանից՝ Paramount Channel հեռուստաալիքով:

- Դիտել արտասահմանյան կատակերգություններ՝ Paramount Comedy հեռուստաալիքով:

- Շուրջօրյա լսել հանրաճանաչ ժամանակակից, դասական, պարային եւ այլ տեսակի երաժտություն եւ դիտել երաժտական տեսահոլովակներ՝ MTV, MTV Live, MTV Hits, MTV Dance, MTV Rocks, VH1 Classic եւ VH1 European բարձրակարգ երաժշտական հեռուստաալիքներով:

- Պատանիներն ու երեխաները կարող են դիտել մուլտֆիլմեր եւ ֆիլմեր՝ Nickelodeon եւ NickJr. մանկապատանեկան հեռուստաալիքներով:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունը՝ որպես նշված հեռուստաալիքների միակ դիստրիբյուտորը Հայաստանի տարածքում: Ներկայում ընկերությունը որպես IPTV օպերատոր, ԹիՎի ծառայություններ է մատուցում ՀՀ ավելի քան 40 քաղաքներում, հանդիսանում է նաեւ 20 հեռուստաալիքների դիստրիբյուտոր Հայաստանում:
Դիստրիբյուցիայի հիմնական նպատակն է նվազեցնել տարածաշրջանային շուկայում նշված հեռուստաալիքների անօրինական տարածումը:

MTV (Music Television) Network-ը ամերիկյան կաբելային եւ արբանյակային շուրջօրյա երաժշտական եւ ժամանցային ալիք է, որը պատկանում է Viacom Media Network ընկերությանը: Այն ստեղծվել է 1987թ․ եւ կազմում է MTV համաշխարհային ցանցի մի մասը: