13:57 | 14.12.18 | Նորություններ | 2853

Apple-ը մաքրել է Shazam-ը գովազդից

Դեկտեմբերի 13-ից Apple-ն իրեն պատկանող երաժշտությունը ճանաչող Shazam հավելվածից հանել է բոլոր գովազդները:

Հավելվածի iOS եւ Android տարբերակները գովազդից մաքրել Apple-ը խոստացել էր դեռ սեպտեմբերին:

Apple-ը Shazam-ը գնելու մասին հայտարարել էր 2017թ. դեկտեմբերին: Որոշ տեղեկություններով, գործարքն արժեցել է $400 մլն:

Shazam հավելվածը, որը հիմնադրվել է 1999թ., սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրում է հնչող երգից հատված, այն համեմատում իր բազայում առկա երգերի հետ եւ տեղեկացնում օգտատիրոջը, թե կոնկրետ ինչ երգ է հնչում այդ պահին: