12:42 | 06.12.18 | Նորություններ | 12045

Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել եւ ստանալ 20 ԳԲ ինտերնետ

Ամանորին ընդառաջ՝ մինչեւ հունվարի 31-ը, Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։

Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87,900 դրամով, նախկին՝ 104,900-ի փոխարեն, իսկ 2018թ. արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝ 67,900  դրամով:

Ucom կանխավճարային ծառայության, ինչպես նաեւ հետվճարային Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ծավալով ինտերնետ 6 ամսվա համար՝ առանց որեւէ պարտավորության։ Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել կանխիկ կամ ապառիկ տարբերակով։

«Այս տարվա ընթացքում բազմաթիվ գնիջեցման առաջարկներով ենք հանդես եկել, ընդ որում՝ բացարձակապես չսպասելով որեւէ հատուկ առիթի։ Ucom-ի հաճախորդները քաջատեղյակ են, որ կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 20 ԳԲ ինտերնետ փաթեթը կտրամադրվի Ucom-ից ձեռք բերվող բոլոր սմարթֆոնների հետ: Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում։