12:20 | 05.12.18 | Նորություններ | 7302

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատանքներ է իրականացնում բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում:

Ընկերությունում նշել են, որ գործընթացը կարեւոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու եւ աշխարհի առաջընթացի տեմպերից հետ չմնալու համար:

«Ընկերության աշխատակիցների, մատակարարների եւ կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով եւ պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարեւոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաեւ լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝ հաճախ անտեսելով եղանակային պայմանները»,- տեղեկացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

«Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ հաջողել ենք եւ՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, եւ՛ առողջ մրցակցության ձեւավորման, եւ՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման եւ արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարեւոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: