10:52 | 23.11.18 | Նորություններ | 2944

Գենդերային բռնության դեմ լուծումների թեմայով հաքաթոնն ընդունում է հայտեր

Դեկտեմբերի 15-16-ը ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա ՏՏ ոլորտն ընդդեմ գենդերային բռնության թեմայով հաքաթոնը:

Այն կազմակերպվում է Geeks Against Gender-Based Violence նախագծի շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ISTC կենտրոնի կողմից:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ` մինչեւ դեկտեմբերի 14-ը:

24-ժամյա հաքաթոնը կհամախմբի այն փորձագետներին, որոնք ցանկանում են ստեղծել նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ, որոնք կօգնեն պայքարել գենդերային բռնության դեմ՝ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս: