17:30 | 22.11.18 | Նորություններ | 15479
Այսօր մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի եւ «Գլոբբինգ»-ի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է «Գլոբբինգ»-ի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առեւտրից օգտվողների համար:
Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համար՝ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են «Գլոբբինգ»-ի ծառայությունները:
Բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններ՝ առաջին անգամ «Գլոբբինգ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:
Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս են՝ ներառյալ անձնական շփումները, վճարումների եւ գնումների կատարումը, եւ այլն:
«Արդեն մի քանի տարի գործող՝ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաեւ մեր գործընկեր «Գլոբբինգ»-ի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարեւորը՝ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, «Գլոբբինգ»-ից արդեն իսկ օգտվող մարդիկ՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամ՝ «Գլոբբինգ»-ի իրենց հաշվին՝ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելվածով: Իսկ եթե «Գլոբբինգ»-ի ծառայությունից դեռեւս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքն՝ կունենան անսահմանափակ ինտերնետ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաեւ կունենան ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»,- նշել է նա:
Ռալֆ Յիրիկյանը նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ Երեւանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 եւ Կապանում՝ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն «Գլոբբինգ»-ի արագ սպասարկման կետեր:
ՄոբիԴրամի միջոցով «Գլոբբինգ»-ի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ «Գլոբբինգ»-ի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանը՝ Սեւ ուրբաթը։ Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու «Գլոբբինգ»-ում եւ ՄոբիԴրամում, եւ ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, եւ մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է եւ այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»,- ասել է «Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:
ՄոբիԴրամ հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ում եւ Google Play-ում: