16:03 | 21.11.18 | Նորություններ | 9591
Beeline-ը տեղեկացնում է, որ BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:
BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում եւ բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար:
Beeline բաժանորդները կարող են ներբեռնել BeeTV բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար եւ վայելել հեռուստատեսությունն ամենուր։ Իսկ միանալով COMBO փաթեթին՝ բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաեւ իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաեւ իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի:
«Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝ միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակից դիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ եւ YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը»,- նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, Neo Max եւ COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներից որեւէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով: