11:10 | 09.11.18 | Նորություններ | 3517

ՀՀ նախագահն այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում:

Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեղում գործող ընկերությունների գործունեությանը, ինչպես նաեւ կենտրոնի ուսանողների կատարած աշխատանքներին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ կենտրոնում գործող Նորարարական ինկուբացիոն լաբորատորիայի սաների հետ:

Նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում առավել ընդգրկուն ծրագրով կայցելի տեխնոլոգիական կենտրոն: