14:21 | 05.11.18 | Նորություններ | 11971

Վարդենիսում Beeline-ը կտրամադրի մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

Beeline-ը հայտարարել է Վարդենիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին:

Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Վարդենիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Հայաստանի հինգ քաղաքների բնակիչներն արդեն կարող են օգտվել Beeline-ի գերարագ ինտերնետից, որն իր հատկություններով մոտ է օպտիկա-մանրաթելային կապին։ Դա հնարավոր դարձավ Beeline-ի կողմից լարային ենթակառուցվածքներ կատարած զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք կշարունակենք զարգացնել մեր լարային ու անլար ցանցերը, եւ Հայաստանի բնակիչները շուտով կտեղեկանան նոր տեխնոլոգիաների եւ ծառայությունների մասին, որոնք հասանելի կլինեն իրենց քաղաքներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին: Դրանք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչեւ 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչեւ 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաեւ ֆիքսված ինտերնետ՝ մինչեւ 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է: