12:01 | 03.11.18 | Նորություններ | 12785
Beeline-ն ակցիա է անցկացնում կանխավճարային բաժանորդների համար, ովքեր օգտվում են «Ավտոմատ վճարում» ծառայությունից։
Մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը «Ավտոմատ վճարում» ծառայության օգնությամբ հաշվեկշիռը լիցքավորելու դեպքում բաժանորդի հաշվեկշռին ավտոմատ կերպով փոխանցվելու է լրացուցիչ գումար՝ փոխանցման 30 տոկոսի չափով։
«Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ եւ չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար։ Նույնիսկ այս հարցում մենք առաջին հերթին հոգում ենք պարզության եւ հարմարության մասին, քանի որ համակարգը ինքը հետեւում է, որ հաշվեկշռի վրա մշտապես լինի հաճախորդի համար ցանկալի գումարը։ Մենք առաջարկում ենք բաժանորդներին օգտվել այս ժամանակակից ծառայությունից, որն արդեն դարձել է 30 տոկոսով ավելի շահավետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիայի գործելու ընթացքում քեշբեքի հնարավոր առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Ավտոմատ վճարումը կարելի է միացնել ընկերության www.beeline.am կայքում «Վճարում» բաժնում։ Բաժանորդը կարող է իր ցանկությամբ նշել գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է հաշվեկշռին՝ հեռախոսահամարին կցված բանկային քարտից։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարի չափը կամ կցված բանկային քարտի տվյալները։