14:27 | 31.10.18 | Նորություններ | 12923

«Շանթ» հեռուստաալիքների փաթեթը կհեռարձակվի «Ռոստելեկոմ»-ի ցանցով

«Ռոստելեկոմ»-ի եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ ձեռք բերված համաձայնության շնորհիվ, նոյեմբերից սկսած «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը` Շանթ Պրեմիումը, Շանթ Սերիալը, Շանթ Մյուզիքը եւ Շանթ Նյուզը, կհեռարձակվեն «Ռոստելեկոմ»-ի ցանցով։

«Շանթ հեռուստաընկերության հետ բազմամյա համագործակցությունը շարունակվում է եւ մենք ուղղում ենք մեր միջոցները հայաստանյան հեռուստաընկերության զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով հեռուստաալիքի դիտելիության բարձրացմանն ու բովանդակության զարգացմանը։ Որպես զարգացում առաջիկայում կներկայացվեն հատուկ ուղղվածությամբ նոր հեռուստաալիքներ «Շանթ»-ի փաթեթի շրջանակներում։ Համոզված եմ, որ այս զարգացումների եւ մեր ներդրումների շնորհիվ հայաստանյան հեռուստաեթերը էլ ավելի ակտիվ կզարգանա՝ հանրությանը ներկայացնելով դիտարժան եւ հետաքրքիր բովանդակություն, ինչպիսին մշտապես եղել են «Շանթ» հեռուստաալիքները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով, հեռուստաեթերի բովանդակությունն «Ռոստելեկոմ»-ի համար մշտապես եղել է առաջնային:

«Ժամանակակից, արդիական, դիտարժան, բազմաժանր բովանդակություն բոլոր տարիքային խմբերի բաժանորդների համար՝ սա է կարգախոսը, որով ընտրվում, նորացվում եւ թարմացվում է հեռուստաալիքների ցանկը։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր բաժանորդ գտնի իրեն հետաքրքրող բովանդակությունը՝ դա կլինի հաղորդում, ֆիլմ, նորություն, սերիալ, մուլտֆիլմ, թե՝ այլ բովանդակություն»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունում նաեւ նշել են, որ «Ռոստելեկոմ»-ը պարբերաբար բարելավում է եթերը՝ համալրելով ոչ միայն տեղական, այլեւ բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքներով։

Միայն 2018թ. «Ռոստելեկոմ»-ի հեռուստաեթերը արդեն իսկ համալրել են այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են՝ Spike, Bloomberg, Fast&FunBox HD, FightBox HD, ArmNews 24, M-1 Global, Zee TV, Малыш, Բազմոց, Մուզզոն, Ֆիթնես, Матч! Премьер, НТВ Право, НТВ Сериал, НТВ Стиль, History 2, RTVi, Sony Channel, Sony Sci-Fi, HDL, SONGTV HD Armenia, Շանթ Նյուզ HD, Շանթ Սերիալ HD:

«Ռոստելեկոմ»-ի կողմից հեռարձակվող հեռուստաալիքների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ: