15:56 | 29.10.18 | Նորություններ | 10719

Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» ծառայությունը

Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» (Colocation) ծառայությունը` իրավաբանական անձանց համար։

Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տեղադրել իրենց սերվերները, տվյալների պահպանման համակարգերը եւ ցանցային սարքավորումը Beeline-ի տվյալների նոր կենտրոնում։

Beeline-ի հաճախորդները կստանան ոչ միայն «Քոլոքեյշն»-ին հատուկ սարքավորման սպասարկման ծառայություններ, ֆիզիկական պաշտպանություն, կլիմայական ռեժիմի պահպանում, պահեստային էլեկտրասնուցում, այլեւ մի շարք թվային ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումներին հեռահար հասանելիություն, մոնիթորինգ եւ տվյալների պաշտպանություն։

«Լինելով հոսթինգի առավել առաջադեմ տարբերակ, «Քոլոքեյշն» ծառայությունը շատ հարմար տարբերակ է բազմաթիվ զարգացող հայկական ինտերնետ նախագծերի համար։ Մեր պոտենցիալ հաճախորդների թվում մենք տեսնում ենք տվյալների մեծ ծավալների հետ աշխատող ընկերությունների։ Վստահ եմ, որ Beeline-ի «Քոլոքեյշն»-ը մեծ տարածում կստանա, քանի որ այն երաշխավորում է բարձր արագությամբ ինտերնետին հասանելիություն, որովհետեւ հաճախորդի սարքավորումը տեղադրված է լինելու հենց մեր տվյալների կենտրոնում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։