11:25 | 29.10.18 | Նորություններ | 2533

JavaScript Conference Armenia 2018-ին ոլորտի շուրջ 700 մասնագետ կմասնակցի

Նոյեմբերի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա JavaScript Conference Armenia 2018 տեխնոլոգիական միջոցառումը, որին կմասնակցեն ոլորտի 700-ից ավելի մասնագետներ, ինչպես նաեւ ավելի քան 20 խոշոր ՏՏ ընկերություններ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ ԱՄՆ-ից։

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Կազմակերպիչները տեղեկացրել են, որ կոնֆերանսի շրջանակում ելույթ կունենա 25 խոսնակ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Ուկրաինայից: Խոսնակների ցանկը հասանելի է այստեղ:

JavaScript Conference Armenia 2018-ի շրջանակում կանցկացվեն ոչ միայն դասախոսություններ, այլեւ գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։


Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկանալ այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին եւ ստանալ հետաքրքիր աշխատանքային առաջարկներ։

JavaScript Conference Armenia-ն հիմնադրվել է ՏՏ ոլորտի չորս մասնագետների՝ Ալեքսանդր Ադամյանի, Ռուբեն Մեսչյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Էդգար Մարուքյանի կողմից։ Նպատակն է ստեղծել JavaScript ծրագրավորողների միասնական համայնք ու ոգեւորել ոլորտի սկսնակներին միանալ այդ համայնքին: