10:53 | 05.10.18 | Նորություններ | 5369

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարը Հակոբ Արշակյանն է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Մինչ այս Հակոբ Արշակյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Համակարգում էր կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության եւ տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին:

2005-2009 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժնի բակալավրիատում, 2009- 2011 թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում:

2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012-ից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:

2010-2012 թթ. National Instruments ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ (Systems Engineer):

2012-2017 թթ. եղել է National Instruments ընկերության «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար, 2018թ. հունվար-մայիսին՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: