14:19 | 25.09.18 | Նորություններ | 21872
Beeline-ը հայտարարել է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին:
Փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 րոպե Հայաստանի, ԼՂՀ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցերին զանգահարելու համար, ինչպես նաեւ 500 րոպե՝ Հայաստանում Beeline-ի ֆիքսված ցանցում զանգահարելու համար։
«Նախընտրելի» փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 1300 դրամ, սակայն Beeline-ի գործող բաժանորդներն այս փաթեթին անցում կատարելով կարող են առանց հավելյալ վճարումների մինչեւ դեկտեմբերի 1-ն օգտվել նոր փաթեթի բոլոր առավելություններից ՝ ընդամենը 1100 դրամ ամսավճարով։
Նոր սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսից զանգահարել 8001 կարճ համարով, եւ փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Նոր առաջարկին կարելի է նաեւ միանալ՝ այցելելով Beeline-ի վաճառքի եւ սպասարկման մոտակա գրասենյակ։
«Բաժանորդներից ստացված հետադարձ կապում մենք հաճախ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստանում։ Ոմանց համար ավելի կարեւոր է ֆիքսված ցանցում առկա խոսելաժամանակը, ոմանք էլ նախընտրում են զանգահարել բջջային հեռախոսահամարներին կամ արտասահմանում գտնվող իրենց հարազատներին։ Վերլուծելով այդ կարծիքները՝ մենք որոշեցինք համատեղել այդ ամենը մի փաթեթում։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներին դուր կգա քաղաքային հեռախոսակապի այս նոր ունիվերսալ առաջարկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մինչեւ 2019 թ․ հունվարի 15-ը Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, իսկ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր զանգերի արժեքը կկազմի 15 դր/ր: