11:28 | 17.09.18 | Նորություններ | 7875
Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի տնօրեն Նաիրա Հովակիմյանի գլխավորած 6 հոգանոց թիմն աշխատում է մի հետազոտության վրա, որը հնարավորություն կտա ուղեւորափոխադրում իրականացնող ավտոմեքենաներին եւ դրոններին միավորվել՝ փաթեթների առաքման գործընթացում:
Նախագծում ընդգրկված են Սթենֆորդի, Իլինոյսի եւ Հարավային Կարոլինայի համալսարանները:
11:56 | 05.06.17 |
«Դրոնն առաքման կենտրոնից կարող է վերցնել փաթեթը, հանդիպել Uber-ի կամ ուղեւոր տեղափոխող այլ տիպի մեքենայի եւ մագնիսի օգնությամբ փակցնել փաթեթը մեքենային: Մեկ այլ դրոն, որը մոտ է վերջնական կետին, կվերցնի փաթեթը եւ այն կհասցնի պատվիրատուի դռան մոտ»,- նշվում է նախագծի նկարագրությունում:
15:35 | 15.11.17 |
Սկզբնական շրջանում առաքվող փաթեթները կլինեն թեթեւ՝ կշռելով 5-10 ֆունտ: Հետագայում դրանք կծանրանան:
Նաիրա Հովակիմյանը հավելել է, որ նախագծի զարգացման հետագա փուլերում պատրաստվում են աշխատել խոշոր ընկերությունների հետ: