15:18 | 14.09.18 | Նորություններ | 12055

Վանաձորում բացվել է «Ռոստելեկոմ»-ի կողմից բարեկարգված խաղահրապարակը

Սեպտեմբերի 13-ին Վանաձորի կենտրոնական՝ «Մոր եւ մանկան» պուրակում պաշտոնապես բացվել է «Ռոստելեկոմ»-ի կողմից բարեկարգված եւ ժամանակակից մարզասարքերով հագեցած խաղահրապարակը:

Պաշտոնական բացմանը ներկա են գտնվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրանք շրջայց են կատարել այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ երեխաներին հրավիրել խաղահրապարակ՝ վայելելու նրանց համար կազմակերպված ուրախ ժամանցային ծրագիրը։

«Ռոստելեկոմ»-ի կողմից կանաչապատման, խաղահրապարակների կառուցման ու այգիների բարեկարգման նախագծեր իրականացվում են դեռ 2016թ.-ից։ Նախագծերը նպատակ ունեն ապահովելու մարզային համայնքները խաղահրապարակներով եւ կանաչապատ տարածքներով, իսկ երեխաների առօրյան ակտիվ անցկացնելու համար՝ բարեկարգ ու կանաչապատ պուրակներով։

Նման պուրակներ ընկերության կողմից կառուցվել են նաեւ Գյումրի, Կապան, Ալավերդի քաղաքներում:

«Երեխաների համար կարեւոր է մանկությունը, այն ժամանակը, որն անց է կացվում բակում, բակային ընկերների հետ ակտիվ խաղերով։ Սա է ապագա առողջ կենսակերպի եւ հասարակության հիմքը։ «Ռոստելեկոմ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվել եւ իրականացվելու են նախագծեր՝ ուղղված բարեկարգ համայնքների, երեխաներին անհոգ ու գունեղ մանկությամբ ապահովմանը։ Համագործակցելով քաղաքապետարանների հետ՝ մենք հիմքեր ենք ստեղծում մասնավոր-պետական հատվածի եւս մեկ շարունակական փոխգործակցություն՝ ի շահ քաղաքի եւ համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Առջեւում նոր ուսումնական տարին է, եւ երեխաները, բացի մտավոր զարգացումից, այլեւս հնարավորություն ունեն նաեւ բարեկարգված այգում վայելելու իրենց ակտիվ հանգիստը։ Շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին եւ շնորհակալություն հայտնում քաղաքապետին համագործակցության համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակում` «Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում ոչ միայն իրականացվել են խաղահրապարակների կառուցապատման ու այգիների նորոգման աշխատանքներ, այլեւ 2013թ.-ից ի վեր պարբերաբար անց են կացվել միջոցառումներ՝ Հրազդան, Գյումրի, Իջեւան, Արմավիր, Մասիս եւ մի շարք այլ քաղաքներում: