11:39 | 14.09.18 | Նորություններ | 10317
Ucom ընկերությունը, որը Apple-ի պաշտոնական գործընկերն է, սեպտեմբերի 21-ից մեկնարկի Հայաստանում iPhone XS եւ XS Max մոդելների գնման նախագրանցումը:
Ընկերությունում նշել են, որ բուն վաճառքը կարող է մեկնարկել սեպտեմբերի 28-ից։ Իսկ iPhone XR մոդելը ԱՄՆ-ում վաճառքում կլինի միայն հոկտեմբերի 17-ից հետո, հետեւաբար աշխարհի մյուս երկրներում այն հասանելի կդառնա այդ ժամկետից հետո։
5,8-դյույմանոց OLED էկրանով iPhone XS-ը, ինչպես նաեւ 6,5-դյույմանոց էկրանով iPhone XS Max-ն օժտված են նոր՝Apple A12 Bionic պրոցեսորով, որի հիմքում 7-նանոմետրանոց տեխնոլոգիական լուծումն է։ Երկակի տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն։
6,1-դյույմանոց IPS-էկրանով iPhone XR-ն աշխատում է A12 Bionic պրոցեսորով եւ թողարկվում է վեց գույնով՝ սեւ, սպիտակ, կարմիր, դեղին, կապույտ եւ մարջանագույն։
Apple ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնը, որտեղ ապագա բաժանորդներին կաջակցեն նախագրանցվելու ընթացքում: