16:04 | 11.09.18 | Նորություններ | 3067

    ClimateLaunchpad մրցույթի եզրափակչին կմասնակցի 10 թիմ

    Վաղը Երեւանում կանցկացվի ClimateLaunchpad «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի ազգային եզրափակիչը, որին կմասնակցի 10 թիմ:

    Լավագույն երեք թիմերը կմասնակցեն նոյեմբերի 1-ից 2-ը Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք մեծ եզրափակչին: Մեծ եզրափակչի լավագույն երեք ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 եւ €2,500 պարգեւներ:

    ClimateLaunchpad-ն աշխարհում մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որն իրականացվում է ավելի քան 40 երկրներում: Մրցույթին մասնակցում են կլիմայի փոփոխություններին եւ մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմեր:

    Հայաստանում մրցույթն իրականացվում է Նորարարությունների եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակում: