Սեպտեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կանցկացվի Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:
Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում:
Մասնակիցներն իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի անդամներին, իսկ լավագույնները կարժանանան դրամական պարգեւի Ucom-ի եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից: Մուտքն ազատ է։
Ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: