16:11 | 07.09.18 | Նորություններ | 3144

Նախագահն այցելել է PicsArt-ի գրասենյակ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է PicsArt ընկերություն, ծանոթացել վերջինիս գործունեությանը:

Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաեւ PicsArt հավելվածի հնարավորությունները:


Անդրադարձ է կատարվել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանը: Ներկայացվել են նաեւ ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաեւ ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատությունների հետ համագործակցության խնդիրները:


Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:

PicsArt հավելվածն այսօր 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android եւ Windows հարթակներում: Հավելվածն 100 միլիոնից ավելի ամսական ակտիվ օգտատեր ունի, որոնք ստեղծում եւ խմբագրում են մոտ մեկ միլիարդ պատկեր եւ տեսանյութ։