15:49 | 31.08.18 | Նորություններ | 8655

Գործարկվել է Zvartnots Airport հավելվածը

«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է նոր՝ Zvartnots Airport հավելվածը՝ iOS եւ Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար:

Օդանավակայանում նշել են, որ հավելվածն անվճար է եւ հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ բոլոր թռիչքների եւ վայրեջքների, ավտոմեքենայի կայանատեղիի մասին, իրականում ժամանակում (real time) ռեժիմով հետեւել չվերթին։

Հավելվածով հնարավոր է նաեւ տեղեկություններ ստանալ օդանավակայանում տեղակայված խանութների, բանկերի եւ այլ ծառայությունների վերաբերյալ, սկանավորել նստեցման կտրոնը եւ այլն։