9to5mac պարբերականը, որը հիմնականում Apple-ի արտադրանքի մասին նորություններ է հրապարակում, տեղադրել է երկու նոր iPhone-երի նկարը:
Լրագրողները պնդում են, որ դա իմիտացիա չէ, որովհետեւ նկարից երեւում է, որ այն կարծես Apple-ի պաշտոնական գովազդային նյութերից է վերցված:
Պարբերականը, սակայն, չի ակնարկում նկարի սկզբնաղբյուրը: Նյութում նույնպես նշված չէ, թե որտեղից է վստահությունը, որ 5,8 եւ 6,5-դյույմանոց OLED էկրաններով նոր iPhone-երը կոչվելու են iPhone XS:
Դա թույլ է տալիս ենթադրել, որ նշված աղբյուրն աշխատում է Apple-ում կամ գործընկեր կազմակերպություններից մեկում, որոնք օգնում են iPhone արտադրողին պատրաստվել սեպտեմբերի 12-ի շնորհանդեսին:
Նկարում երկու սմարթֆոնները ներկայացված են նոր՝ «ոսկե» գույնով: Նախկինում տեղեկատվություն կար, որ Apple-ն այս ձեւաչափով պատրաստվում էր թողարկել նաեւ iPhone X-ը, սակայն ընկերությունը, որոշակի պատճառներից ելնելով, հրաժարվել էր այդ մտահաղացումից: