11:06 | 29.08.18 | Նորություններ | 3766

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են վերահսկել Google-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ուղիներ է փնտրում Google որոնողական համակարգը կառավարության կողմից վերահսկելի դարձնելու համար։

Նախագահի խորհրդական Լարի Կուդլովն ասել է, որ պաշտոնատար անձիք նախատեսում են կարգավորել որոնողական համակարգի տրամադրած արդյունքները։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Google-ին մեղադրել էր նրանում, որ գործակալությունը Trump News որոնելու դեպքում միայն վատ նորություններ եւ հոդվածներ է ցուցադրում պրոդեմոկրատական ԶԼՄ-ներից։

ԱՄՆ նախագահը խոստացել է վերլուծել իրավիճակը։ Google-ում հայտարարել են, որ որոնումը անկանխատեսելի է քաղաքական կամ այլ տեսանկյունից։