17:13 | 02.08.18 | Նորություններ | 19161
Առաջնորդության Դպրոցի համայնքի կողմից կազմակերպված կրթական նախագծի շրջանակում շուրջ 100 դպրոցական Գյումրիից այցելել է Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակ եւ ծանոթացել ընկերության աշխատանքին։
Beeline-ի գրասենյակում նրանց համար անցկացվել է շրջայց, որի ընթացքում երիտասարդները պատկերացում են կազմել հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտներում աշխատող խոշորագույն ընկերություններից մեկի փորձին եւ ոլորտի աշխատաշուկայի առանձնահատկություններին։
Դպրոցականների հետ զրուցել է նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով ներկայացրել է իր պատկերացումներն ապագայում պահանջված մասնագիտությունների եւ լավ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ գիտելիքների մասին։
«Շատ մասնագիտություններ, որ այսօր պահանջված են, շուտով անհետանալու են, ուստի ձեր նման երիտասարդներին խորհուրդ կտայի լավ մտածել մասնագիտություն ընտրելիս։ Ամեն դեպքում, հաջողության հասնելու համար, վստահաբար կարող եմ ասել, միշտ անհրաժեշտ կլինի լեզուներ իմանալ եւ մշտապես կատարելագործել սեփական գիտելիքներն ու հմտությունները»,- նշել է Անդրեյ Պյատախինը։
Նախագծի շրջանակում Գյումրիից ժամանած երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր կրթական, աշխատանքային եւ ընդհանուր ճանաչողական այցեր ու միջոցառումներ։