12:03 | 24.07.18 | Նորություններ | 5780

    Ավտոարտադրող հսկաների գաղտնիքները հասանելի են դարձել համացանցում

    Volkswagen, Chrysler, Ford, Toyota, General Motors, Tesla, ThyssenKrupp եւ բազմաթիվ այլ ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները դարձել են հանրային սեփականություն:

    The Register-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է UpGuard կիբերանվտանգության հարթակը:

    UpGuard-ը կանադական Level One Robotics ընկերության հանրային հասանելիության սերվերներում 100-ից ավելի ընկերությունների կարեւոր փաստաթղթեր է հայտնաբերել:
    Տեղեկատվության ընդհանուր ծավալները կազմում են 157 գիգաբայթ:

    Հիմնականում պահոցում հայտնաբերվել է տեղեկատվություն գործարանների հարկերի հատակագծի, հավաքագրման սխեմաների մասին՝ 10 տարվա կտրվածքով: Բացի դա, հայտնաբերվել են մի շարք ընկերությունների թոփ մենեջերների անձնագրերի եւ վարորդական իրավունքի վկայականի սքանավորված պատճեններ:

    Տեղեկատվությունը հասանելի է դարձել rsync ֆայլերի փոխանցման ընդհանուր պրոտոկոլի օգտագործման արդյունքում:

    Level One Robotics-ի ներկայացուցիչները the New York Times-ին ասել են, որ լրջորեն են ընդունում կատարվածը եւ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ: