10:44 | 26.12.17 | Նորություններ | 27825

Beeline-ն ամփոփում է տրանսֆորմացիայի արդյունքները

Հայաստանում Beeline-ն ամփոփում է 2017 թ․ իրականացրած տրանսֆորմացիոն գործընթացների արդյունքները:

Ընկերությունում նշել են, որ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կրճատել ընկերության գործառնական ծախսերը: 

Մեծ ուշադրություն է դարձվել աշխատակիցների աշխատանքային պայմաններին եւ մասնագիտական վերապատրաստմանը։ Այս տարվա ընթացքում բացվել է առաջին Open Space գրասենյակը, ուր տեղափոխվել է աշխատակիցների որոշ մասը՝ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ միասին։ Ընկերությունում ներդրվել են Agile եւ Lean աշխատանքի կազմակերպման մեթոդները, արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։  

«Այս տարի մենք մեծ հաջողությունների հասանք տրանսֆորմացիոն գործընթացում՝ մոտենալով ժամանակակից ՏՏ ընկերություն դառնալու մեր նպատակին։ Հայաստանում առաջինը մենք անցանք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը՝ մեր գործարքները հնարավորինս արագ եւ առցանց իրականացնելու համար։ Մեր մյուս մեծ ձեռքբերումը դարձավ ընկերության վերանվանումը։ Այժմ, լինելով ՎԵՈՆ խմբի մի մաս, մենք կրում ենք «ՎԵՈՆ Արմենիա» անունը, ինչը մեզ համար խորհրդանշում է նոր սկիզբ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Գլոբալ տրանսֆորմացիայի շրջանակում ՎԵՈՆ խմբի 12 երկրների ընկերություններն իրականացնում են թվայնացմանն ուղղված համատեղ նախագծեր եւ յուրաքանչյուր երկրում գործում է մեկ փորձագիտական կենտրոն։

Հայաստանում այս տարի տեղի է ունեցել նաեւ ՎԵՈՆ խմբի ղեկավարության հանդիպումը: