Վահան Մարտիրոսյանը
14:07 | 29.03.17 | Նորություններ | 31943
Հայաստանում մեկնարկող «Գլոբալ Ստարտափ» նոր ծրագրի շրջանակում բիզնես հրեշտակները կֆինանսավորեն ինովացիոն ստարտափներին:
Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նշել է, որ «Գլոբալ Ստարտափ» ծրագիրն իրականացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն՝ «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում:
Մինչեւ ապրիլի 13-ը դիմած ստարտափներից կընտրվեն 10-ը, որոնց, ընդհանուր առմամբ, կտրամադրվի $200 հազ. ֆինանսավորում: Հետագայում ներդրումների չափը կավելացվի:
Ծրագրի դիմում-հայտը հասանելի է այստեղ:
Որպես ծրագրի հաջորդ քայլ նախատեսվում է Հայաստանում ստեղծել բիզնես հրեշտակների ակումբ կամ մասնավոր վենչուրային հիմնադրամ:
Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ընտրված ստարտափները կստանան ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլեւ մենթորություն, մուտք դեպի լայն բիզնես դաշտ, աշխատավայր, հաշվապահական եւ իրավաբանական աջակցություն: