14:15 | 21.02.17 | Նորություններ | 17322

WhatsApp-ը ներդրել է Status գործառույթը

WhatsApp-ը ներդրել է Status գործառույթը, որը հնարավորություն է տալիս հրապարակել ինքնաոչնչացվող լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք կանհետանան 24 ժամ անց:

Ի տարբերություն Facebook-ի, Instagram-ի, Snapchat-ի եւ նմանատիպ գործառույթ ունեցող մյուս հավելվածների՝ WhatsApp Status-ը հնարավոր կլինի կոդավորել: Օգտատերերը կկարողանան ընտրել, թե իրենց կոնտակտներից որոնք կարող են տեսնել Status-ի գրառումները:

WhatsApp Status-ը կփոխարինի նաեւ օգտատիրոջ անվան կողքին գրվող ստատուսին: Սա հնարավորություն կտա ընկերներին ավելի արագ պատմել, թե ինչ է կատարվում տվյալ օգտատիրոջ կյանքում տվյալ պահին:    

Գործառույթն աստիճանաբար հասանելի կդառնա iOS, Android եւ Windows Phone սարքերի համար:

WhatsApp-ի լսարանը ներկայում կազմում է ամսական 1,2 մլրդ օգտատեր: