10:38 | 15.05.14 | Նորություններ | 1523

«Թանգարանների գիշերվա» «սելֆիները» հասանելի կլինեն ողջ Եվրոպային

«Թանգարանների գիշեր» միջոցառման տասնամյակի կապակցությամբ մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում արված «սելֆիները» հնարավոր կլինի տարածել ողջ Եվրոպայով:

«Գեղադիտակ» (Kaleidoscope) թվային ծրագիրը ստեղծվել է «Թանգարանների գիշեր» միջոցառման համար: Այն հնարավորություն է տալիս մայիսի 17-ին տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում արված այցելուների «սելֆիները»

Թանգարանների այցելուները կարող են լուսանկարվել իրենց նախընտրելի արվեստի ֆոնին` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը եւ ուղարկել այն MobilActif հավելվածի միջոցով:

Ծրագրին մասնակցելու համար, բջջային հեռախոսում անհրաժեշտ է ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը`մայիսի 17-ին ակտիվացնելով NDM14 գաղտնաբառը:

Հավելվածը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումներով`

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8

http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html 

Այստեղ կարելի է ծանոթանալ «Թանգարանային սելֆի»-ի մասին պատմող հոլովակին: