10:42 | 04.06.13 | Նորություններ | 1113
Միաժամանակ Windows 8-ով եւ Android-ով աշխատող լափթոփը եւ հիբրիդային մկնիկ-թաչփադը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում այսօր մեկնարկած Computex տեխնոլոգիական ցուցահանդեսի նորույթներից են:
Թայվանյան Acer-ը ցուցահանդեսին ընդառաջ ներկայացրել է իր 8.1 դյույմանոց պլանշետը, որն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի լիարժեք (full) տարբերակով: Ըստ Acer-ի, իր Iconia W3-ն առաջին պլանշետն է, որը թույլ է տալիս օգտվել Windows 8-ի ստացիոնար տարբերակից, որն ավելի լիարժեք է, քան շարժական սարքերի համար նախատեսված տարբերակները:
Թայվանյան ընկերությունը ներկայացրել է նաեւ 5.7 դյույմանոց Android սմարթֆոնը, որն այն անվանել է «իր առաջին ֆաբլեթը»՝ սմարթֆոնի եւ պլանշետի համադրությունը: Liquid S1-ն ունի 2 Սիմ քարտերի սլոթեր, ինչպես նաեւ 720 պիքսել թույլտվությամբ դիսփլեյ:
Մեկ այլ թայվանյան ընկերություն Asus-ը ներկայացրել է Transformer Book Trio-ն, որն իրենից ներկայացնում է միաժամանակ դեսքթոփ, լափթոփ եւ 11,6 դյույմ էկրանով պլանշետ: Իր առավելությունը կայանում է նաեւ միաժամանակ Android-ի Jelly Bean եւ Windows 8 համակարգերով աշխատելու հնարավորության մեջ:
Asus-ի անսովոր նորույթների թվում է նաեւ իր նոր անլար մկնիկը՝ VivoMouse-ը, որը միավորում է իր մեջ մկնիկը շրջանաձեւ թաչփադը: Ըստ Asus-ի, սարքը, մասնավորապես, հարմար է Windows 8-ի այն օգտագործողների համար, որոնց համակարգիչները զուրկ են թաչսքրին դիսփլեյներից:
Ցուցահանդեսի նորույթներից են նաեւ ամերիկյան Intel-ի նոր Haswell պրոցեսորներով համակարգիչները, որոնք, ըստ ընկերության, շուրջ 50%-ով ավելի էներգախնայող են նախկին Ivy Bridge սերնդից: