Մեկնարկել է արդեն չորրորդ անգամ անցկացվող «Ռոստելեկոմ»-ի ամենամյա ուսանողական նախագիծը:
Առաջին շաբաթվա ավարտին ուսանողները տեսանյութերի տեսքով ներկայացրել են «Ռոստելեկոմ»-ի առավելություններն ու հնարավորությունները։
Նախագիծը միավորում է ուսանողների ամենատարբեր բուհերից (այս անգամ՝ Հայ-ռուսականն համալսարան, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ) եւ հնարավորություն ընձեռում ստանալու տեսական եւ գործնական գիտելիքներ կորպորատիվ մշակույթի եւ մի շարք կարեւոր թեմաների շուրջ։
Ծրագիրն ընդգրկում է 10-ից ավելի թեմաների շուրջ ինտերակտիվ, ուսուցողական եւ ճանաչողական դասընթացներ, գործնական նախագծեր, թիմային աշխատանքներ։
Նախագծի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կստանա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ կհամալրելի «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը: