11:07 | 13.07.18 | Նորություններ | 12068

«Հաքեր»-թղթատարից մինչեւ ՏՏ ղեկավար. պատմություն Ռուբեն Վարդանյանից

Սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչպես թղթատարը, ում կասկածում էին հաքերության մեջ, դարձավ «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ՏՏ վարչության պետ:

«Մեզ մոտ «Տրոյկա Դիալոգ»-ում աշխատում էր մի թղթատար, ում բռնեցին հաքերություն անելու համար. գիշերը հաշվապահությունում նա փորձել էր մուտք գործել համակարգիչներից մեկի մեջ: Նրա հետ խոսեցին ու պարզվեց, որ նա պարզապես սիրահարված է համակարգիչներին: Թղթատարը 18 տարեկան էր, ոչ մի վատ բան չէր անում, պարզապես տանը համակարգիչ չուներ եւ գիշերը գալիս էր, որպեսզի օգտվի: Հետագայում նա դարձավ «Տրոյկայի» ՏՏ վարչության պետը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը IncRussia-ին տված հարցազրույցում: