11:03 | 27.06.18 | Նորություններ | 8049

16 ստարտափ կմրցի IMG դրամաշնորհային մրցույթի եզրափակչում

Հունիսի 29-ին՝ ժամը 10։30-19։00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը:

Ծրագրի նախնական փուլում ընտրված 16 թիմերը, որոնք անցել են ինտենսիվ դասընթացներ եւ օգնություն են ստացել մենթորների կողմից, կմասնակցեն եզրափակիչ մրցույթին:

Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել բիզնեսի եւ նորարարության զարգացմանը:

Մրցույթի եզրափակիչ փուլում կտրամադրվի 9 դրամաշնորհ (€35 հազ.) ՝ նախատեսված 9 ամիս տեւողությամբ ծրագրերի համար:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում: