12:10 | 31.05.18 | Նորություններ | 4221
Family Network ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանի հատուկ հրավերով Հայաստանում էր Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի եւ օպերացիոն կառավարման ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը:
Հայաստան իր այցի շրջանակում Քրիս Լիասիդեսը ծանոթացել է Family Network ընկերության գործունեությանը, անձնակազմին եւ թիմի հետ քննարկել ընկերության զարգացման ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները:
Ողջունելով ընկերության անձնակազմին՝ Քրիս Լիասիդեսը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Գեւորգ Ենգիբարյանին եւ նշել, որ այն մեծ սիրով է ընդունել.
«Family Network ընկերության գործունեությանը ծանոթ էի դեռ այն ժամանակվանից, երբ Գեւորգն իմ ուսանողն էր: Որպես գործարար մտածելակերպի տեր մարդ՝ Գեւորգն ինձ միշտ է հիացրել: Տեղական շուկայում Family Network-ին որպես առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալով ընկերություն եմ տեսնում, որի հաջողության գրավականը բիզնեսի զարգացման այն տեսլականն է, որով առաջնորդվել եւ առաջնորդվում են հիմնադիրները»,- նշել է Քրիս Լիասիդեսը:
Family Network-ի համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քրիս Լիասիդեսին չմերժելու եւ հրավերն ընդունելու համար, ինչպես նաեւ նշել, որ շատ է կարեւորում նման կապերն ու համագործակցությունները բիզնեսի զարգացման համատեքստում:
«Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2009 թ-ից՝ հայ սպառողին ներկայանալով «Մայ Թիվի» անվանումով, իսկ 2017 թ-ից վերանվանվեցինք Family Network՝ այս փոփոխությամբ սկիզբը դնելով նոր բարեփոխումների: Մենք մի ընտանիք ենք՝ մեր բաժանորդները, աշխատակիցները: Այժմ ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանկը` սպառողին առաջարկելով գերարագ ինտերնետ եւ բարձրորակ թվային հեռուստաալիքներ՝ առաքելություն ունենալով ամենաորակյալ եւ մատչելի ինտերնետ եւ հեռուստատեսության ծառայություններ տրամադրել ամբողջ շարունակապես ընդլայնվող հասանելիության գոտում»,- ասել է Family Network ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանը:
Նա հավելել է, որ կազմակերպությունն անընդհատ հետեւում է նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացող միտումներին եւ իրենց հաճախորդներին փորձում է ներկայանալ ամենանորարար լուծումներով ու առաջարկներով, իսկ առաջիկայում կունենան նաեւ նոր անակնկալներ:
Family Network ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից է: Ընկերությունը տրամադրում է 84 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ Երեւանի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Ավան, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաեւ Արարատի մարզի Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ գյուղերում եւ Կոտայքի մարզի Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում եւ Աբովյան քաղաքում: