17:01 | 14.05.18 | Նորություններ | 15093

Beeline-ի կայքում գործարկվել է նոր բաժին կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նոր կայքէջ՝ հարմարավետ ինտերֆեյսով եւ կառավարման լայն հնարավորություններով։

Հատուկ բիզնեսի համար մշակված www.b2b.beeline.am բաժնում տեղադրված են տեղեկություններ գործող եւ պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների համար, այդ թվում՝ ներկայացված են տրամադրվող բոլոր սակագնային փաթեթները եւ ծառայությունները։

Բաժնում բարելավել է Անձնական գրասենյակի կառուցվածքն ու ներդրվել են հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներ։ Առկա է նաեւ առցանց սպասարկման հնարավորություն։

«Մենք մշտապես բարելավում ենք մեր հաճախորդների սպասարկման ուղիներն ու գործիքները եւ ուրախ ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այսպիսի հարմարավետ եւ ժամանակակից ծառայություն։ Այսուհետ նրանք կարող են ժամանակ խնայել եւ կարգավորել կապին վերաբերող ծառայություններ նաեւ առցանց՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Այս տարբերակով ցանկացած բիզնես կարող է օգտվել իր համար առավել հարմար առաջարկներից եւ սակագնային փաթեթներից, քանի որ աշխատանքը Beeline-ի հետ ոչ միայն հարմար է, այլեւ շահավետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։