Ռուբեն Վարդանյանը
10:43 | 30.04.18 | Նորություններ | 24970
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը պատմել է Tesla ընկերության բաժնետոմսերում ներդրումներ կատարելու իր փորձի մասին:
«Դա շատ փոքր ներդրում էր Tesla-ում՝ ներդրեցի $100 000, ստացա $700 000: Պատահաբար ստացվեց, ընկերս առաջարկեց մասնակցել, այն ժամանակ չէի հավատում այդ ընկերությանը», - պատմել է Վարդանյանը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում:
«Ներդրեցի մեկ այլ կազմակերպության մեջ, ամեն ինչ կորցրեցի, ցավոք, Թրամփը սպանեց գաղափարը: Գաղափարը հանճարեղ էր՝ էթանոլի եւ դիզելային վառելիքի տարրերի արդյունաբերական արտադրման մշակում՝ ներդրում կանաչ տնտեսության մեջ: Սակայն նա հնարավորություն չտվեց նրանց», - ասել է ձեռներեցը:
Վարդանյանը ընդունել է, որ «ես ամենահաջողակ ներդրողը չեմ»:
«Ավելի լավ է ներդրումներ կատարեմ այն մարդկանց մեջ, ովքեր եզակի բաներ են անում», - նկատել է նա: