15:49 | 05.04.18 | Նորություններ | 20255

Արամ Առաքելյանին պատկանող City Mobil-ը շուրջ $35 մլն ներդրում է ներգրավել

Mail.Ru Group-ը, «Մեգաֆոնը» եւ այլ ներդրողներ մինչեւ $35 մլն ներդրում են կատարել Արամ Առաքելյանին պատկանող City Mobil ընկերությունում, հաղորդում է Mail.Ru Group-ի կայքը:

2009-ին հիմնադրած City Mobil-ը մատուցում է կայքի, մոբայլ հավելվածի եւ օպերատորի միջոցով տաքսի պատվիրելու ծառայություն: Ընկերությունը գործում է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

«Կոմերսանտ»-ը հաղորդում է, որ «Մեգաֆոն»-ը (գործադիր տնօրեն՝ Գեւորգ Վերմիշյան) ներդրել է $14 մլն՝ գնելով ընկերության 31% մասնաբաժինը: Mail.Ru Group-ը ներդրել է $12 մլն՝ 26% մասնաբաժնի դիմաց:

«Մենք ուրախ ենք, որ ներդրումային ռաունդին մասնակցել են այսպիսի ներդրողներ, եւ մեզ մոտիվացնում է ցուցաբերված վստահությունը: Օնլայն-մարքեթինգում, հաճախորդների սպասարկման, գործառնական եւ այլ ոլորտներում մեր ներդրողների մեծ փորձը, որով նրանք կարող են կիսվել, մեծապես կօգնի մեզ՝ ազգային մասշտաբով խոշոր խաղացող դառնալու ճանապարհին»,- նշել է City Mobil-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արամ Առաքելյանը: