11:27 | 13.03.18 | Նորություններ | 3762

ANEL-ում բարդ միկրոպրոցեսորներին նվիրված սեմինար կանցկացվի

Մարտի 15-ին՝ ժամը 16:00-ին, ANEL-ի (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների) տարածքում կկայանա «Պարզ տրանզիստորներ եւ բարդ միկրոպրոցեսորներ՝ անտեսանելի տեխնոլոգիաները ժամանակակից ինովացիաներում» խորագրով սեմինարը:

Կքննարկվեն հետեւյալ թեմաները՝

-միկրոսխեմաների նախագծման եւ արտադրության մեջ ընթացիկ տրենդերն ու պրոբլեմները,
-նոր սերնդի բջջային հեռախոսների համար անհրաժեշտ միկրոսխեմաներն ու տեխնոլոգիաները,
-ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների պահանջները անհրաժեշտ միկրոսխեմաների նկատմամբ,
-«իրերի ինտերնետի» մասսայականացման խնդիրները,
-ժամանակակից ինժեներական մեթոդներն ու գործիքները միկրոսխեմաների նախագծման եւ արտադրության մեջ։