14:33 | 12.03.18 | Նորություններ | 11945

Մարտի 15-ին եւ 16-ին կանցկացվի Irava-Tech 2018 համաժողովը

Մարտի 15-ին Երեւանում կմեկնարկի «Irava-Tech 2018» երկօրյա իրավատեխնոլոգիական համաժողովը, որի նպատակն է Հայաստանում տեխնո ստարտափների համար օրենսդրական էկոհամակարգ ստեղծել:

Երկրորդ տարի անընդմեջ կազմակերպվող կոնֆերանսը կանցկացվի «Լույս» հիմնադրամի գրասենյակում:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ` մինչեւ մարտի 14-ը:

Բանախոսների թվում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանը, ամերիկյան Salesforce ընկերության Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում հանրային քաղաքականության գծով տնօրեն Սասուն Գրիգորյանը, SalesNative եւ Contexti Ընկերությունների ռազավարական խորհրդատու եւ հիմնադիր Սիդնի Մինասյանը:

Խոսնակների ամբողջական կազմը եւ մյուս մանրամասները հասանելի են այստեղ:

«Հայաստանն ունի զարգացող ձեռներեցական էկոհամակարգ՝ շնորհիվ երիտասարդ հայ նորարարների, ինչպես նաեւ բարենպաստ կլիմայի առկայություն՝ դրանց աճի եւ բարգավաճման համար: Ստարտափների շրջանում իրավական փոխըմբռնման հզորացումը կնպաստի նրանց տնտեսական հզոր աճին եւ ի վերջո աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական զարգացմանը»,- նշել են Irava-Tech-ի կազմակերպիչները:

Կոնֆերանսին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ստարտափներն ու աքսելերատորները, մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանները եւ նշված ոլորտներով հետաքրքրվողները:

Ներկաները խորհուրդներ կստանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, ներդրումների կառավարման, գյուտերի արտոնագրման եւ հարակից այլ ոլորտների փորձագետներից: