13:57 | 03.03.18 | Նորություններ | 4722
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը Հայ-Ռուսական համալսարանում ներկայացրել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն:
Էդուարդ Ներսիսյանն ասել էլ «Թվային Հայաստան»-ը ծրագրերը իրականացնելու է 6 հիմնական ուղղություններով.
1. պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում;
2. ենթակառուցվածքների զարգացում;
3. կիբերանվտանգություն;
4. ինստիտուցիոնալ համակարգի զարգացում;
5. մասնավոր հատվածի թվային փոխակերպում;
6. թվային հմտությունների զարգացում:
Նա շեշտել է, որ իրենց կարեւորագույն նպատակներից մեկն է պետության եւ մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը:
«Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլեւս շփում չունենա «չինովնիկի» հետ եւ կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը: