Բրիտանական կապի օպերատոր Vodafone-ը, Nokia-ն եւ Audi-ն հայտարարել են Լուսնի վրա առաջին 4G ցանցը ստեղծելու ծրագրի մասին:
Ցանցը հնարավոր կդարձնի Լուսնի մակերեւույթից HD վիդեո հեռարձակումները:
Անհրաժեշտ սարքավորումները լուսին կհասցվեն SpaceX Falcon 9 հրթիռի միջոցով: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես, Լուսնի վրա առաջն 4G ցանցը կգործարկվի արդեն 2019-ին:
Նախագծի համար պատասխանատու է Բեռլինում գործող PTScientists կազմակերպությունը:
Շարժական կապի ցանցը լուսնի վրա կստեղծվի Ultra Compact Network-ի հիման վրա: Nokia-ում նշել են, որ սարքը կշռում է շաքարավազի պարկի չափ: Առաքելության շրջանակում Audi արտադրության երկու Quattro լուսագնացները կկարողանան հաղորդակցվել 4G ցանցի միջոցով: